Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

6 օգտակար սովորույթ ոտքերի համար

6 օգտակար սովորույթ ոտքերի համար

Ինչպես փոխանցում է ladynews.am-ը, ոտքերը մարմնի մյուս մասերից ոչ պակաս խնամքի կարիք ունեն: Ի՞նչ անել առողջ և գեղեցիկ ոտքեր ունենալու համար:


1. Գարնան գալու հետ մեկտեղ օգտվիր հեծանիվից: Ընկերոջ կամ ընկերուհու հետ զբոսնելու փոխարեն միասին զբոսնեք հեծանվով, դա ոչ միայն հաճելի է այլև շատ օգտակար ոտքերի մկանների համար:

2. Լողացեք. գրանցվեք լողավազանով մարզասրահներում և հաճախեք մարզումների: Լողը լավագույն մարզանքն է ոչ միայն ոտքերի, այլև ողջ մարմնի համար:

3. Ամառը թույլ տվեք ձեզ մերկ ոտքերով քայլել խոտերի կամ ավազի վրա: Բնության հետ անմիջական հաղորդակցումը կկոփի և առողջ կպահի ձեր ոտքերը:

4. Ոտքերի հոգնածությունը հանելու համար հարմար դիրք գրավեք և դրանք բարձրացրեք վեր 5-10 րոպե:

5. Սովորություն դարձրեք քնելուց առաջ մերսել ոտքերը, որից հետո ոտքերին քսեք սնուցող և թարմացնող կրեմ:

6. Կարելի է նաև ոտքերը դնել խոտաբույսերով և եթերային յուղերով թրմված տաք ջրի մեջ: Դրանք լավացնում են արյան շրջանառությունը և հանգստացնում են:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ